Մեր մասին

5 ՏԱՐԻ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Մենք կիրառում ենք բեկումնային և նորագույն տեխնոլոգիաներ, որոնք կտրականապես կհեշտացնեն ձեր գույքի պլանավորումը, նախագծումը և կառավարումը: Մեր մատուցում ենք արագ, հուսալի, պատկերավոր և ճշգրիտ ծառայություններ:

Մենք ունենք միջազգային շուկաներում աշխատելու փորձ, և ներկա պահին ունենք ներկայացուցչություններ նաև ԱՄՆ-ում, Արաբական Էմիրություններում և Պորտուգալիայում:

3D ՍԿԱՆԱՎՈՐՈՒՄ

Անշարժ գույքի 3D սկանավորումը նորարար ծառայություն է, որն օգտագործում է մի շարք առաջադեմ տեխնոլոգիաների համադրություն՝ տարածքների թվային, ինտերակտիվ 3D մոդել ստեղծելու համար:

ԹՎԱՅԻՆ ՉԱՓԱԳՐՈՒՄ

Լազերային, լիդարային և պատկերների մշակման առաջադեմ տեխնոլոգիաների շնորհիվ տարածքների 3D թվային չափագրման ծառայությունը դարձել է էլ ավելի արագ և ճշգրիտ։

ԴՐՈՆԱՅԻՆ ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄ

Անշարժ գույքի նկարահանման համար նախատեսված անօդաչու գերժամանակակից սարքերը կարող են տրամադրել օդային բարձրորակ պատկերներ:

ԱՄՊԱՅԻՆ ՊԱՀՈՑ

Ձեր անշարժ գույքի վերաբերյալ բոլոր տվյալները կարող եք պահել մեր թվային պահոցում, որը ձեզ եզակի հնարավորություն կտա արագ և հարմարավետ հասանելություն ապահովել ձեր տվյալներին, փաստաթղթերին և այլ մեդիանյութերին։

HQ ՆԿԱՐՆԵՐ ԵՎ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

3D սկանավորման տեխնոլոգիայի յուրահատկություններից է այն, որ աշխատանքի ընթացքում այն միառժամանակ ստանում է հազարավոր բարձր լուծաչափով և 99% ճշգրտությամբ 4K և 3D թվային պատկերներ:

ՎԻՐՏՈՒԱԼ ՓՈՒԼԱՎՈՐՈՒՄ

Անշարժ գույքի վիրտուալ ձևավորման ծառայությունը ներառում է ինտերակտիվ 3D միջավայրերի ստեղծում, որոնք վիզուալիզացնում են շինարարության յուրաքանչյուր փուլ:

ՄԵՆՔ ԿՕԳՆԵՆՔ ՁԵԶ ԽՆԱՅԵԼ ՁԵՐ ԺԱՄԱՆԱԿԸ ԵՎ ՄԻՋՈՑՆԵՐԸ